Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Սպորտ
sport-futbol-gavat

Ֆուտբոլի Հայաստանի 2018-19թթ գավաթի խաղարկության մեկնարկային խաղում 1-ին խմբում հանդես եկող Երեւանի «Լոկոմոտիվը» իր հարկի տակ ընդունեց բարձրագույն խումբը ներկայացնող Երեւանի «Արարատին»: Նախկին «Միկա» մարզադաշտում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Երկու գոլերն էլ իր անվան դիմաց գրանցեցին արարատցիները. առաջին խաղակեսում Վարդան Արզոյանը գրավեց սեփական դարպասը, իսկ երկրորդում Դմիտրի Մալյավկան 11 մ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կուենան հոկտեմբերի 3-ին, «Արարատի» դաշտում: