A
A
WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը կմենամարտի Սմիռնովի հետ (տեսանյութ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը, մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, մեկնեցին Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է «Punch Boxing Armenia»-ի ֆեյսբուքյան էջը: ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ: Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի ռուս Եվգենի Սմիռնովի հետ: