ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ. Ադրբեջանի ակտիվությունը «երեսառածություն» է (տեսանյութ)
«Ադրբեջանական զորավարժությունների և գնդակոծությունների խնդիրը կապված է տարածաշրջանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Ադրբեջանի՝ սահմանում ակտիվությունը պայմանավորված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու այցելությամբ, հավաստիացնում է նա: «Ես կարծում եմ՝ պետք չէ այդ աստիճան «պանիկա» ստեղծել: Թեև ընթացքում հայկական գյուղեր գնդակոծվեցին, բայց դա հաճախ է պատահում: Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ Ադրբեջանը վարժությունների ժամանակ թշնամի է ընտրել Հայաստանը»: Վազգեն Սիսլյանի պնդմամբ՝ Հայաստանը հստակ պատասխան պետք է տա քաղաքական դաշտում: «Դա արդեն երեսառածություն է այսպես ասած: Եթե Արցախի հարցում քաղաքական դաշտում չենք կարողանում ինչ-որ բան ասել, ապա Հայաստանի պարագայում լրիվ այլ կերպ պետք է լինի: Մեր քաղաքական այրերը պետք է ճիշտ կողմնորոշվեն, սա լուրջ ագրեսիա է Հայաստանի նկատմամբ արդեն»: