Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լոռիի» աֆրիկացի լեգիոնականները ջախջախեցին «Գանձասար-Կապանին»

Սպորտ
a1lori-15.09.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 8-րդ տուրի երկրորդ հանդիպումը:   Մրցաշարի միանձնյա առաջատար Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը սեփական դաշտում 3:0 հաշվով պարզապես ջախջախեց հանրապետության գավաթակիր Կապանի «Գանձասար-Կապանին»: Տանտերերի կազմում աչքի ընկան աֆրիկացի լեգիոնականները՝ Ստեֆան Ադջումանին, Սանդի Ինուսան եւ Իսահ Ալիյուն:   Այս հաղթանակից հետո Արմեն Ադամյանի ղեկավարած թիմը վաստակեց 16 միավոր եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում: «Գանձասար-Կապանը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ վաստակած 3 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:   Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը, սեպտեմբերի 16-ին: «Արարատը» սեփական դաշտում կընդունի «Փյունիկին», իսկ «Բանանցը»՝ «Ալաշկերտին»: