Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաղտնալսված խոսակցությունը չի վնասի ՀԱՊԿ հարաբերություններին (տեսանյութ)

Պաշտոնական
aj-1

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն այսօր խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված խոսակցության մեջ կա այսպիսի արտահայտություն՝ Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք։ ԱԱԾ տնօրենը հասկանում է, որ խնդիր է առաջանում, ինչը չի կարելի է ասել ՀՔԾ պետի մասով։ Այդ խոսակցությունը ՀԱՊԿ մեր գործընկերների հետ հարաբերություններում հարցեր չի՞ առաջացնում»,- հետաքրքրվեց Հակոբյանը։ Պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց. «Երբ խնդիր է առաջացել Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց ընտրելու, տարբեր տեղերից ազդակներ են եղել և ԱԱԾ տնօրենին խնդրել են միջամտել։ ԱԱԾ տնօրենն իր նախաձեռնությամբ չի  քննարկել թեման՝ լինելով Շվեյցարիայում։ Այդ ժամանակ «դրսերի» մեր գործընկերները դիմել են ԱԱԾ տնօրենին։ Ես, ԱԱԾ տնօրենից տեղեկանալով իրավիճակին, ինքս Սանկտ Պետերբուրգում էի, զանգել եմ ՀՔԾ պետին, պարզել իրավիճակն ու ինքս տեղյակ եմ պահել ԵՏՄ, ՀԱՊԿ մեր գործընկերներին։ Այս պահին դա ոչ մի խնդիր չի առաջացրել մեր հարաբերություններում»։