Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Մելքումյանը միջազգային խորհրդաժողովի է մասնակցել

Պաշտոնական
896221a31b567af453033fb63579d7fd

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված խորհրդարանական համաժողովին։  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում սեպտեմբերի 12-ին մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին: Միքայել Մելքումյանը ծավալուն ելույթ է ունեցել «Արդյունավետ էներգետիկայի զարգացման միջազգային հիմնախնդիրները» թեմայով: Խորհրդաժողովին մասնակցել են ավելի քան 100 պետության խորհրդարանական պատվիրակություններ։