Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցիալիստները դատապարտում են գաղտնալսման փաստը

Կարևոր լուրեր Պաշտոնական
hayastani-socialistap218806-1

  ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելն  աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ: Այս դեպքը հայոց նորագույն պատմության ամենամտահոգիչ դրվագներից է: Ցավալի է, որ գաղտնազերծվել է հեռախոսազանգը, բայց ավելի ցավալի է այդ զրույցի բովանադակությունը,որի միակ պատասխանատուն վարչապետն  է:  Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ բերված ապացույցների հիման վրա:Բայց ձայնագրությունը հաստատեց, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերն իրականացնում է վարչապետը: Մենք դատապարտում ենք իշխանությունների վարած քաղաքակնություն,այն` քաղաքականությունը,որտեղ կարելի է ազգային անվտանգության տնօրենի հեռախոսազրույց  ձայնագրել,այն վարած քաղաքականությունը,որտեղ հեռախոսային խոսակցությամբ է որոշվում, թե ում պետք է ձերբակալել, թե ում ոչ, այն վարած քաղաքականությունը,որտեղ կոմիկ դերասանը քաղաքապետի առաջին հավակնորդն է, դա քիչ է նաև պատրեազմ է հայտարարում ձայնագրության հեղինակներին:  Մենք  կոչ ենք  անում  մեր հայրենակիցներին սթափ  գնահատական տալ ստեղծված իրավիճակին, պատռել իշխանությունների դիմակը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական պետության: Հայաստանի Սոցիալիսատական Շարժում Կուսակցություն