Պերուում ծեծկռտուք է եղել ֆուտբոլասերների և հավատացյալների միջև (տեսանյութ)
Պերուական «Ալյանս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտակա տարածքում ընդհարում է տեղի ունեցել ֆուտբոլասերների եւ Ավետարանչական եկեղեցու հետևորդների միջև։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ակումբի երկրպագուները հավաստիացնում են, որ այդ տարածքն իրենց սեփականությունն է, իսկ հավատացյալները հակառակն են պնդում:
Կողմերի միջեւ հերթական ընդհարումը սկսել է այն բանից հետո, երբ հավատացյալները ցանկացել են մարզադաշտի պատնեշին Սուրբգրային թեմաներով նկարներ նկարել՝ ջնջելով «Ալյանսի» ֆուտբոլիստների պատկերները:
Արդյունքում, ծեծկռտուք է սկսվել երկու կողմերի միջեւ: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը նրանց բաժանելու համար ստիպված արցունքաբեր գազ է կիրառելլ: Ըստ նախնական տվյալների՝ ծանր վնասվածք ստացողներ չկան:
Նշենք, որ այդ տարածքը հիմնականում օգտագործվում է համերգ դիտելու համար՝ մեքենաների կայանման վայր: