Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծրագրվում է հայ-վրացական առևտրաշրջանառությունը հասցնել միլիարդ դոլարի (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-3

Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում երկու երկրների վարչապետերը հանդես են գալիս հայտարարություններով:  Վարչապետ Փաշինյանը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները փայլուն են։ Ամեն ինչ արվում է, որպեսզի հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցվի ժողովուրդների միջև առկա էմոցիոնալ մակարդակին։ ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ իր վրաց գործընկերն առաջարկել է 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել միլիարդ դոլարի։ Եվ հայկական կողմը լիովին կողմ է այդ առաջարկին։ Մթնոլորտն էլ օրեցօր ավելի ջերմ ու բարեկամական է դառնում։