A
A
Հայաստանի ուսանող բռնցքամարտիկները արծաթե մեդալներ նվաճեցին աշխարհի առաջնությունում
Էլիստայում ավարտված բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճեցին 4 մեդալ: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտան եզրափակիչ: Ավաղ, նրանցից ոչ մեկին չհաջողվեց հաղթել վճռորոշ մրցամարտում եւ երեքն էլ արժանացան արծաթե մեդալի: Իսկ մեր միակ աղջիկ բռնցքամարտիկը՝ Անուշ Գրիգորյանը, դարձել է բրոնզե մեդալակիր: Այդ մրցումներում մեր բռնցքամարտիկները հանդես եկան մարզիչներ Վահան Ադիլխանյանի ու Բագրատ Ավոյանի գլխավորությամբ: