Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

Պաշտոնական
news153597924071081231120kmm174

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է։ Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն