Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը

Սպորտ
a1hajastan-21

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին պատրաստվելու համար Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 3-ից անցկացնելու է ուսումնամարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմ է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.   Դարպասապահներ                   Սեւակ Ասլանյան, «Փյունիկ» Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ Արմենիա» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»   Պաշտպաններ                            Դավիթ Տերտերյան, «Գանձասար» Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ» Նարեկ Պետրոսյան, «Բանանց» Ժիրայր Մարգարյան, «Շիրակ» Հայկ Սարգսյան, «Գանձասար-Կապան» Հովհաննես Նազարյան, «Արցախ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Ալբերտ Խաչումյան, «Արարատ Արմենիա»   Կիսապաշտպաններ                 Արթուր Նադիրյան, «Փյունիկ» Հակոբ Հակոբյան, «Բանանց» Հովհաննես Հարությունյան, «Միխալովիցե Զեմպլին» (Սլովակիա) Վահագն Հայրապետյան, «Փյունիկ» Վահան Բիչախչյան, «Ժիլինա» (Սլովակիա) Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ» Ռազմիկ Հակոբյան, «Ալաշկերտ» Արմեն Նահապետյան, «Արարատ Արմենիա» Կարեն Մելքոնյան, «Բանանց» Հովհաննես Իլանգյոզյան, «Փյունիկ» էմիլ Եղիազարյան, «Արցախ»   Հարձակվողներ                          Գրիգոր Աղեկյան, «Արցախ» Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ» Նշենք, որ սեպտեմբերի 7-ին մեր երիտասարդական հավաքականը կհանդիպի Ավստրիայի, իսկ 11-ին՝ Մակեդոնիայի այդ տարիքային թիմերի հետ: Երկու խաղերն էլ կկայանան մրցակիցների դաշտում: