Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրագույն խմբի առաջատար «Փյունիկն» այսօր կխաղա «Բանանցի» հետ  

Սպորտ
a1hajastani-futbol

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 6-րդ տուրի հանդիպումները: Նախ` ժամը 14:00-ին Գյումրիի «Շիրակը» իր դաշտում կընդունի «Ալաշկերտին», իսկ մրցաշարի նորեկ «Արցախ ՖԱ»-ն՝  երկրի գավաթակիր «Գանձասար-Կապանին»: Մյուս երկու հանդիպումները կմեկնարկեն ժամը 16:00-ին: Առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկը», որը երեք անընդմեջ հաղթանակ է տարել, կհյուրընկալվի «Բանանցին»: Մրցաշարի մյուս նորեկը՝ «Լոռի ՖԱ»-ն, որը 7 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը, սեփական դաշտում կհանդիպի անկայուն հանդես եկող Երեւանի «Արարատի» հետ: Հավելենք, որ բուքմեյքերները խաղերից ոչ մեկում բացահայտ ֆավորիտներ չեն տեսնում: