7 միլիարդ ծախսում ենք կես միլիարդ ստանալու համար. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Սևանից ջրառ իրականացնելու մասին քննարկումներ ժամանակ կարծիք հայտնեց, որ այդ գործընթացն ուղիղ հարվածում է զբոսաշրջությանը: «Տարիներ շարունակ այս լրացուցիչ ջրառը խիստ խախտել է Սևանի ավազանի էկոհամակարգը և լրջագույն վնաս է հասցրել տուրիզմի զարգացմանը, և այդ պատճառով մենք տարեկան կորցնում ենք 800 միլիոն դոլար Սևանի էկոհամակարգը չպաշտպանելու համար»: Ըստ նրա՝ պատճառն ընդամենը այն է, որ մենք ճիշտ հաշվարկ չենք անում, մինչև 70 տոկոսի կորուստի դեպքում շարունակում ենք Սևանից ջուր բաց թողնելու արատավոր պրակտիկան: «Մենք 7 միլիարդ 650 միլիոն դրամի ջուր ենք տալիս, դիմացը ստանալով, հավանաբար, կես միլիարդի գյուղացիական տնտեսություններին շահույթ տալու հնարավորություն: 7 միլիարդ ծախսում ենք կես միլիարդ ստանալու համար»: