ինչո՞ւ է տարեցտարի Սևանից ջրառի կարիք լինում. Լենա Նազարյան (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը այսօրվա արտահերթ նիստում նշեց, որ անցած տարիներին Սևանից ջրառը բացատրվում էր սակավաջրությամբ, տեղումների քանակի սղությամբ միայն: Այսօր պատկերն այլ է. «Մենք ոլորտի պատասխանատուներից լսեցինք ոչ միայն եղանակի տեսություն, այլ նաև բուն պատճառներ, թե ինչու է տարեցտարի Սևանից ջրառի կարիք լինում: 15 տարի շարունակ, ամեն տարի արարատյան արտեզյան ավազանից ջրառը նորմայից գերազանցել է 660 միլիոն խորանարդ մետրը: Ջրամբարները բարվոք վիճակում չեն, կան ահռելի կորուստներ: Համակարգում լինում են ջրգողություններ: Այսպիսով՝ ոչ ճիշտ, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունը և կոռուպցիան հանգեցրել են այսպիսի իրավիճակի, որ մենք ստիպված փաստի առաջ ենք կանգնել և պետք է լուծում տանք 40 միլիոն խ/մ ջրառ անելով Սևանից»: Լենա Նազարյանը հավելեց, որ Սևանը ոռոգման տարա չէ, և ամեն ինչ պետք է արվի Սևանից ջրառ չանելու համար: