Դեռ հինը չմարսած՝ նոր 40 միլիոն խ/մ-ի մասին եք ասում (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանից հետաքրքրվեց, թե նախորդ տարվա 100 միլիոն խորանարդ մետրն ինչ նպատակով է օգտագործվել, ինչ արդյունավետություն է եղել։ «Դեռ հինը չմարսած՝ նոր 40 միլիոն խ/մ մասին է խոսքը գնում և հիմնավորումները թույլ են»: Ինեսա Գաբայանը Սերգեյ Բագրատյանին կոռեկտության կոչ անելով՝ պատասխանեց, որ Ջրային կոմիտեն դեռ տարվա սկզբին ներկայացրել էր 80 միլիոն խ/մ դեֆիցիտի պահանջ: «Իմ պաշտոնավարումից հետո մենք քննարկեցինք և այդ 80 միլիոնը կրճատեցինք՝ հասցնելով 40 միլիոնի»: Սրան ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ նախագիծն առանց հիմնավորումների է: «40 միլիոնը հիմնավորված թիվ է: Դրա արդյուքնում ունենալու ենք 55 հազար գյուղատնտեսական ընտանիքների հողի մշակված արդյունք ստանալու հնարավորություն»,- հավելեց Ինեսա Գաբայանը: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Սևանից 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել: