A
A
Ռուդոլֆ Փաշիկյանը՝ շախմատի Եվրոպայի առաջնության առաջատար
Ռիգայում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես գալիս Ռուդոլֆ Փաշիկյանը: 10 տարեկան շախմատիստների մրցաշարում նա 6 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա այսօր կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Դավիդ Նեմսաձեի հետ, որն իր հիմնական մրցակիցներից մեկն է: Առաջնությունում հաջող է խաղում նաեւ 12-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, որն իր տարիքային խմբում 5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Աղջիկներից առավել վստահ հանդես է գալիս 14-ամյա Մարիան Մկրտչյանը, որը դեռեւս պարտություն չի կրել առաջնությունում եւ 4,5 միավորով հետապնդում է այդ տարիքային խմբի երեք առաջատարներին: