Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն

Պաշտոնական

Օգոստոսի 12-ին, ժամը 07:05-ին դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Ժամը 07:35-ին փրկարարները «Ջուխտակ վանք»-ի մոտակայքում անվնաս գտել են Ռ. Մ.-ին (1997թ.): *** Օգոստոսի 11-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել է Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից: Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: