Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն իրականացնում են դիվերսիոն գործընթացներ (տեսանյութ)
Այսօր շարունակվում են Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունները։ Դուրս են շպրտվել արտաքին կառավարումն իրականացնող ուժերը, բայց ոչ վերջնականպես։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ղարաբաղ կոմիտեի» նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը։ «Հայաստանը ոչնչացման, դեգրադացիայի տարածք էր հայտարարված, և դա իրականացնողները 2 ադմինիստրատորներն էին՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Հետևողական տարվել է այդ գործառույթը»։ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր իրականացնում են քաղաքական դիվերսիոն գործընթաց ընդդեմ հանրապետության։ «Դիվերսանտները եկել են, հանրապետությունը պայթեցնում են, մեկ էլ՝ դիվերսանտերի կողքը հայտնվում է մի անձ և ասում է՝ ես փաստաբան եմ, պաշտպանելու եմ իր իրավունքները դատարանում։ Կներեք, մենք հիմա ռազմական գործողությունների ընթացքում ենք, հանրապետությունը փորձում են ոչնչացնել, այդ իրավիճակում դատ-դատարանը տասներորդական են։ Հանցագործություններն այնքան բացահայտ են կատարվել, որ խոսք չի կարող լինել դատական պրոցեսների մասին»։ Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ խնդրի լուծումըկլինի այն, որ անմիջապես մի քանի գործով դատական հայցեր ներկայացվեն։