Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սպորտ
100-փոքր

Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3֊րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։ Այսօր՝ օգոստոսի 10-ին, 3 մ սինքրոն ոստնակացատկում հանդես է գալու Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը, իսկ օգոստոսի 12-ին մրցահարթակ դուրս կգան Լև Սարգսյանը և Վարտան Բայանդուրյանը (10 մ աշտարակացատկ): Ջրացատկի ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան, Լև Սարգսյան, Վարտան Բայանդուրյան կազմով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի

մամուլի քարտուղար