Արգելել vs չարգելել. Դպրոցներում հեռախոսների չարաշահումը՝ պատճա՞ռ թե հետևանք (տեսանյութ)
Արգելե՞լ, թե չարգելել ... Հայաստանի դպրոցներում հեռախոսների օգտագործման հարցն է բարձրացրել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով, վերջին օրերին ստանում է բազմաթիվ նամակներ, որոնցով ծնողները կոչ են անում արգելել հեռախոսների ու հաղորդակցության այլ միջոցների օգտագործումը, ինչպես դա արել են Ֆրանսիայի տարրական և միջնակարգ դպրոցներում: Նախարարը նշել է, որ պատրաստ է այս հարցով կարծիքներ լսել: Դասընթացավար Հայկ Մկրտչյանի կարծիքով, պետք է գտնել դպրոցներում դասընթացների հետ կապված խնդիրների իրական պատճառը. «Գուցե դասապրոցեսը բավականին հետարքրիր չէ ընթանում, եթե երեխան շեղվում է, փորփրում է հեռախոսը: Հաղորդակցության միջոցները պետք է ոչ թե վերացնել, այլ հետաքրքրությունները ճիշտ ուղարդել, սմաթրֆոնն ուսումնական գործընթացի միջոց դարձնել: Պատճառներին պետք է անցնել, այլ ոչ թե հետևանքներին՝ ստիպելով»: Մկրտչյանի կարծիքով, Հայաստանի կրթական համակարգում շատ ավելի կարևոր ու սկզբնապատճառային խնդիրներ կան: «Հայաստանում և աշխարհում ներկայիս կրթական մոդոլները գտնվում են ինքնասպառման եզրին, գալու է մի փուլ, երբ ներկայիս ոչ մի կրթական համակարգ իրեն չի արդարացնելու, քանի որ գլոբալիզացման գործընթացները պահանջում են համապատասխան փոփոխություններ», - նկատեց Մկրտչյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանի դպրոցներում խնդիրների լուծման փոխարեն, դրանք հաճախակի ուղղակի կոծկվում են. «Հոգեբանական խնդիրներր են, որոնք չեն տարածվում միայն գաջեթների վրա, դա մոտեցման և գիտակցության հարց է. մարդիկ ասում են, որ սև ու սպիտակ հագուստը տանում է հավասարության, իբր թե մենք բոլորս հավասար ենք, դա կեղծ է, որոշակի սոցիալական խնդիրների ծածկումն է, մինչդեռ երեխան պետք է ընկալի իրա սոցիալական վիճակը և նրան պետք է բացատրել, որ իրականությունը պետք է ընդունել, իսկ այն փոխելու համար կրթական պրոցեսին մասնակցել, լինել ակտիվ քաղաքացի»: Դասախոս, 4 երեխայի մայր Նարինե Հովսեփյանը կողմ է, որ դպրոցներում, ինչպես նաև ԲՈՒՀ-երում, դասընթացների ժամանակ սմարթֆոնների օգտագործումն արգելվի. «Հեռախոսները երեխային խանգառում են կենտրոնանալ, դրանց պատճառով կոնտակտն են կորցնում ուսուցչի հետ, ինքս դասախոսում եմ և ամենահետաքրքիր հարցերի քննարկման ժամանակ նույնիսկ, եթե ստանում են հեռախոսազանգ կամ նամակ, ապա շեղվում են պատասխանելու համար»: Հովսեփյանը նկատեց, որ երեխաներին տրամադրվող հեռախոսները նաև ծնողների համար երեխային վերահսկելու միջոց է, ինչը սխալ է, քանի որ պետք է երեխաներին ինքնուրույնություն տալ, իսկ պատահարների դեպքում կարելի է դպրոցների քաղաքային հեռախոսներով կապնվել կամ դասարանից դուրս գալուց միացնել հեռախոսը: Օգոստոսի 11-ին՝ ժամը 19:30-ին, կրթության և գիտության նախարարը հրավիրել է բոլոր ցանկացողներին Կասկադ համալիր՝ քննարկելու կրթական համակարգում գոյություն ունեցող խնդիրները: