Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը վտանգ է Ռուսաստանի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
Joni

Ուղիղ տասը տարի առաջ այս օրը սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որը տեւեց 5 օր:  «Օգոստոսյան պատերազմ» անունը ստացած ռազմական գործողությունների 10-ամյակին ընդառաջ  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեվը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը աղետալի հետեւնքներ կառաջացնի: Վրացագետ Ջոնի Մելիքյանը Մեդվեդեվի հայտարարությունը սիմվոլիկ է համարում:

«Այս հին գաղափարը, որը պարբերաբար հնչում է Ռուսաստանի կողմից, հերթական անգամ միտված էր ցույց տալու Թբիլիսիին եւ Բրյուսելին, որ բոլոր այդպիսի գործողությունները իրենց սահմանին մոտեցումը՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի, անպատասխան չի մնա»,-

«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ջոնի Մելիքյանը: 

 

Փորձագետը կարծում է, որ Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին երկար կտեւի, իսկ անդամակցելուց հետո տարածաշրջանում անվտանգային միջավայրի փոփոխություն կլինի,   ինչն էլ Ռուսաստանն այսօր փորձում է կանխել:

 

«Ռուսաստանի համար վտանգ է, քանի որ ՆԱՏՕ-ի բազաներ կմոտենան սահմանին, ինչը պետք է իրենք ասիմետրիկ պատասխան տան դրան: Ռուսաստանը հայտարարում է, որ ունի ազգային շահեր եւ փոփոխությունը ստատուս քվոյի, կարող է բերել նոր վտանգների՝ իրենց համար: Իրենք քայլեր կձեռնարկեն, որ ռիսկերը քչացնեն»:

 

Վրաստանը ցանկանում է  ՆԱՏՕ-ի անդամ դառնալ՝ անվտանգության երաշխիքների դիմաց: Ջոնի Մելիքյանը համոզված է, որ այդ երաշխիքը ստանալուց հետո կփոխվի նաեւ տարածաշրջանի մյուս երկների անվտանգային միջավայրը, այդ թվում նաեւ Հայաստանի:

 

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, մենք ունենք ռուսական ռազմաբազա, ունենք խորը ռազմավարական հարաբերություններ ՌԴ հետ, եւ այսօրվա դրությամբ կա հարեւան Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, կա Իրանը, որն արդեն ունի լուրջ խնդիրներ եւ պատժամիջոցները նրա նկատմամբ վերականգնել է Ամերիկան, 04,41եւս մեկ ՆԱՏՕ անդամ երկիր է լինում եւ տարբեր անվտանգային համակարգեր»,-նշեց վրացագետը: 

 

Ռուս-վրացական սրված հարաբերությունները ոչ ուղիղ կերպով կազդեն հայ-ադրբեջանական հակամարտության վրա, սակայն պատերազմական գործողություններ չեն լինի: Ասում է վրացագետը:

« Մենք միանում ենք Եվրոպային, ՀԱՊԿ անդամ երկրներին Վրաստանի տարածքով եւ եթե Հայաստանը դառնում ՆԱՏՕ անդամ երկիր ամեն ինչ բարդանում է: Ստատուս քվոյի փոխվելուց հետո արդեն տարբեր խնդիրներ ու հարցեր կարող են բարձրանալ»:

 

Ջոնի Մելիքյանը վստահ է, որ փոփոխությունները տարածաշրջանում չեն ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա: Համագործակցությունը երկու երկրների կշարունակվի նույն օրակարգով: