Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդամթերքի անվտանգության մասին ինֆորմացիան պետք է կասկածներ չառաջացնի   (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
38723593_2032291636802301_802057749226586112_n

 

 

 Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը չնայած երեք ամիս է ղեկավարել այդ կառույցը, սակայն հստակ գիտի, թե սպառողին ինչպես պետք է հասցնել տեղեկատվությունը՝ սննդամթերքի անվտանգության մասին:

Այսօր լրագրողերին նա հայտնեց իր մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ:

Ըստ Գրիգորյանի՝ լիազոր մարմնի  կողմից հատկացվող տեղեկատվությունը պետք է մանրամասն  բացատրել սպառողին, որ նա չվախենա եւ կասկածներ չառաջանան սննդի անվտանգության առումով:

«Գիտեք, երբ տեղեկատվությունը նման կերպով է ներկայացվում, որ հանգիստ եղեք, բան չկա, բայց ժողովրդի մոտ համ վախ է առաջանում, համ կասկած է առաջանում: Դրա համար պաշտոնական կողմը պետք է մի քիչ ուշադիր լինի: Լիազոր մարմինը պետք է ներկայացնի մաքսիմալ որակով ինֆորմացիա: Հակիրճ, բայց բովանդակալից: Պետք է ներկայացվող տեղեկատվությունը ինֆորմատիվ լինի ոչ մասնագետի համար»,-ասաց ԱԱՊԾ նախկին պետը :

 

Այս օրերին սոցիալական ցանցերում   վտանգավոր սննդամթերքի երեք դեպք է բուռն քննարկվում, ասում է Գրիգոր Գրիգորյանը:

 

«Մեկը ներկրված հավի թեւիկներն էին, որը նախատեսված էր ադյունաբերական վերամշակման համար, բայց չգիտես ինչու վաճառվում էր առեւտրի կենտրոնում, ինչպես նաեւ Կուռնիկով հավի որակի  մասին տարածվեց տեղեկություն, եւ վերջին երկու-երեք օրվա տեղեկատվությունը՝ գոմեշի մսի մասին: Այս դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը շատ իրարամերժ է, ընդ որում տարբեր կերպ են վերլուծում եւ ինֆորմացիայի որակը ցածր է:

Կուռնիկով հավի մասին լրատվամիջոցները տարածեցին, որ անորակ միս է, բայց ելնելով պաշտոնական աղբյուրի տեղեկատվությունից եզրակացություն էր արվել, որ ներկրողը դեռ պարզ չի:  Այդ նույն ժամանակ համացանցում հայտնվեց գրառում, որ ժողովուրդ ջան հանգիստ եղեք, ոչ մի բան չկա»,-հայտնեց Գրիգոր Գրիգորյանը:  

 

Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ սննդամթերքի վերաբերյալ մատչելի եւ մանրամասն  ինֆորմացիայի դեպքում սպառողին հեշտ կլինի կողմնորոշվել եւ որակյալ սննդամթերք ձեռք բերել: