A
A
ԲԴԽ որոշմամբ հաստատվեց սնանկության դատարանի դատավորների թեկնածուների կազմը
Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում անցկացրեց սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ: Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.
- Աթաբեկյան Արթուր
- Ավագյան Գարիկ
- Բաբայան Արսեն
- Թադևոսյան Սամվել
- Խաչատրյան Արմեն
- Կատվալյան Լիլիթ
- Կուբանյան Արա
- Հովհաննիսյան Արտաշես
- Մկրտչյան Բագրատ
- Նարինյան Գևորգ
- Չիչոյան Արմեն
- Փոլադյան Տիգրան