Հայտնի է՝ երբ կքննվի Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի օգոստոսի 9-ին: Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության բողոքի քննության օրը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի օգոստոսի 9-ին: «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին ժամը 12-ին»,-այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ԱԺ 46 պատգամավորներ ստորագրահավաք են իրականացրել: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: