Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերին». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-shirinyan

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքի ժամանակ պետք է հայտարարվի  խորհրդարանական ընտրությունների օրը: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարծում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբեր ամսին: «Կքվեարկի ԱԺ-ն, թե ոչ, եթե չքվեարկի, ԱԱԾ-ի ջանը սաղ: Պատգամավորների հիմնական մասը կոռուպցիոներներ են, մի  գիշերում կստուգի հարկերի եղած վիճակը, քվեարկում է վերջանում գնում է: Մենք մեր պետականությունը չենք կարող վտանգել: Սրանով կգնանք էն Հայաստան, որի համար դուք պայքարել եք: Եւ սա Հայաստանին կդարձնի Ռուսաստանի գործընկեր, ինչը այսօր սկսված գործընթաց է»,-ասաց քաղաքագետը: Անդրադառնալով  տարբեր պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելուն՝ պարոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ հաջորդը պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը: «Սերժին պետք է մեղադրանք առաջադրվի իշխանության ուզուրպացիայի, իշխանության յուրացման մեջ»,-նշեց քաղաքագետը: