Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները մեկուսացրել են Ամուլսարում բռնկված հրդեհը. Լիդիանը կոչ է անում.... (տեսանյութ)

Պաշտոնական
37644_b

Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Վայոց ձորի մարզի Սարավան և Գնդեվազ գյուղերին հարակից Ամուլսար լեռան ստորոտում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը Սարավան-«Գյունեյ» հատվածից տարածվել է դեպի Ամուլսար: Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա: Ժամը 20:19-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, ժամը 20:30-ին՝ մարվել: Ընդհանուր առմամբ այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի:  ԱԻՆ


Իսկ երեք ժամ առաջ Լիդիան Արմենիա ընկերությունը տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը, կոչ անելով    անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրի և ընկերությանը: