Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հույս ունենք, որ Իտալիայն շուտով կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naxagah-2

ՀՀ-ԵՄ գործընկերության մեջ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան: «Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի համպարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ Արմեն Սարգսյանը քննարկել է նաեւ ԼՂ հակամարտության կագավորման հարցը: «Իտալիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր կշարունակի աջակցել  ԼՂ հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,-ասաց Արմեն Սարգսյանը:   ՀՀ նախագահը հույս ունի նաեւ, որ Սերջիո Մատարելայի պետական այցը ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունը եւ բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար. «Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում»:             Իտալիայի նախագահն իր հերթին նշեց, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունները պատմական են. երկու երկրների զինվորները Լիբանանում միմյանց հետ համագործակցում են՝ պահպանելու խաղաղությունը. «Մեր հարաբերությունները մշակութային, գիտական ոլորտներում մեծ նշանակություն ունեն: Վաղը ցուցահանդես է ներկայացված լինելու Հայաստանում՝ ցույց տալու մեր մշակութային կապը: Ուրախ ենք, որ նման միջոցառումների շնորհիվ դրսևորվում է մեր բարեկամությունը: Հուսով եմ, որ մշակութային այս կենտրոնն անպայման կամրապնդի մեր մշակութային հարաբերությունները, Հայաստանին կօգնի պահպանել իր պատմական ժառանգությունը»:          Լրագրողներին հնարավորություն չտրվեց հարցեր ուղղել նրանց: