Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
sport-karapetyan-1

Հայաստանի 15-ամյա ծանրորդ Գարիկ Կարապետյանը Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Մեր մինչեւ 85 կգ քաշային ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 115 կգ, իսկ հրում վարժությունում՝ 146 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով նա զբաղեցրեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի: Ի դեպ, միաժամանակ ընթացող 94 կգ ծանրորդների մրցաշարում Գարիկ Կարապետյանն իր ցույց տված արդյունքով կգրավեր 4-րդ տեղը: Նա 3-րդ հւ«իզւնականիգ հետ մնագ ընդամենը 4 կիլոգրամով: Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ մեր 17 տարեկան ծանրորդները: Էլեն Հարությունյանը ուժերը կփորձի 63 կգ քաշային աղջիկների մրցումներում, իսկ Տիգրան Ամիրյանը հանդես կգա տղաների 85 կգ քաշային կարգում: