A
A
Հայաստանի ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի պատանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մ-17 տարեկան տղաների մրցումներում մեր 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտում ցույց տալով 313 կգ արդյունք, վստահ գրավեց առաջին տեղը: Նա ոսկե մդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Այս քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Ղահրամանյանը 273 կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը: