Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտա Առաքելյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
sport-shtanga-1

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց Մարգարիտա Առաքելյանը: 75 կգ քաշային կարգում մեր 15-ամյա ծանրորդուհին պարզապես անհասանելի էր իր մրցակիցների համար: Պոկում վարժությունում նա ցույց տվէց 72կգ արդյունք, իսկ հրում վարժությունում սանձեց 90 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի 162 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ այս առաջնության ոսկե մեդալակիր են դարձել նաեւ մեր 15-ամյա ծանրորդներ Գոռ Սահակյանն ու Հարություն Գրիգորյանը: