Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ պետի տեղակալին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից

Պաշտոնական
hqts

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մուշեղ Բաբայանն ազատվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման մեջ: