Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանում նկատել է գողին, որը փախել է (տեսանյութ)

Պաշտոնական
15323269853329

Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ:  Տանտերերից մեկը նկատելով հափշտակողին՝ պահանջել է, որ կանգնի, սակայն նա գողոնով փախել է:  Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով վարկած առաջ քաշվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Անդրանիկ Մխիթարյանը: Նա հուլիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանություն: Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Քննությունը շարունակվում է: