Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» հաղթեց «Վարդարին» եւ մտավ հաջորդ փուլ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի անցած առաջնությունում 5-րդ տեղը գրաված Երեանի «Փյունիկը» կշարունակի ելույթները Եվրոպայի լիգայի մրցաշարում:   Մեր թիմը որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, մրցեց «Վարդարի» հետ: Փյունիկցիները նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի ղեկավարությամբ հաջող անցկացրին ամբողջ հանդիպումը, սեփական դարպասն անառիկ պահեցին, իսկ խաղի վերջում երկու գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Երկու դեպքում էլ աչքի ընկավ թիմի նորեկ Բակար Բալդեն:   Այդպիսով, «Փյունիկը» հաղթեց 3:0 ընդհանուր հաշվով եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպեի ղազախական «Տոբոլի» հետ, որը առաջին փուլում պայքարից դուրս է բերել վրացական «Սամտրեդիային» (1:0, 2:0):