Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ

Պաշտոնական

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Աարարտ Միրզոյանն այցելել է ՄԱԶԾ կենտրոնակայան՝ հանդիպելով վերջինիս ղեկավար Աքիմ Շտայների հետ։ Փոխվարչապետը կարևորել է ՄԱԶԾ հետ հետագա ծրագրերի շուրջ համագործակցությունը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ՄԱԶԾ կողմից հնարավոր օժանդակությանը: