A
A
Ուղիղ. Ֆրանսիա – Խորվաթիա. մրցամարտ ՖԻՖԱ-ի գավաթի համար (տեսանյութ)
Այսօր հայտնի կդառնա ֆուտբոլի 2018թ աշխարհի առանության հաղթողը:
Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում միմյանց հետ կհանդիպեն Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
Ֆրանսիացները հանդիսանում են 1998 թվականի չեմպիոնները, իսկ ահա խորվաթներն առաջին անգամ են պայքարելու ֆուտբոլի գլխավոր մրցանակի՝ ՖԻՖԱ-ի գավաթի համար:
Ֆրանսիա – Խորվաթիա եզրափակիչ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: