A
A
Արթուր Մալոյանը չի խաղա Ռուսաստանի պրեմիեր լիգայում
Ռուսական «Ենիսեյ» թիմի հարձակվող Արթուր Մալոյանը նոր մրցաշրջանից վարձավճարով հանդես կգա «Տյումենում»: Այդ մասին հայտնում է Կրսնոյարսկի ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: Հայազգի ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում «Ենիսեյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ եւ այդպես օգնել է թիմին առաջին անգամ նվաճել Ռուսաստանի պրեմիեր լիգայի ուղեգիր: «Տյումենը» հանդես է գալիս Ազգային ֆուտբոլային լիգայում, որն իր նշանակությամբ երկրորդ մրցաշարն է Ռուսաստանում: