A
A
Ջրի պահանջով գյուղացիները փակում են Վարդենիս-Մարտակերտ մայրուղին
Գեղարքունիքի մարզի Շատջրեք և Շատվան գյուղի մոտ 100 բնակիչ այս պահին փակում են Վարդենիս-Մարտակերտ մայրուղին։
Այս գյուղերն արդեն 2 շաբաթ է մնացել են առանց ջրի։
Ի դեպ. ջրամատակարումից դժգոհողների թիվն օրեցօր շատանում է թե մարզերում, թե Երևան քաղաքում։
Լուսանկարն արվել է Շատջրեքում. շենքի վրա նշված է ՝Վեոլիա ընկերություն, թեեւ վերջինս ասում է, որ ինքը պատասխանտու չէ։
