Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդյոք հանքի շահագործումը նեգատի՞վ է ազդելու ջրի եւ Ջերմուկ քաղաքի վրա՝ պարզել է պետք» (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled8

Եթե Ամուլսարում բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ նման հանք լիներ. ՀՀ վարչապետ Պետական կառավարման համակարգում էմոցիաները տեղին չեն, եթե այս իրավիճակում որեւէ ապօրինություն անենք, ապա կարող ենք շատ բարդ խնդիրների առջեւ կանգնել, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների եւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ: «Մենք պետք է ստանանք հետեւյալ հարցերի պատասխանը՝ առաջին, որ հանքի շահագործումը կազդի ջրային համակարգի վա եւ երկրորդ, որ որեւէ ազդեցություն չի ունենա: Նույնը վերաբերվում է Ջերմուկ քաղաքի վրա ազդեցությանը»: Եթե Ամուլսարում բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ նման հանք լիներ Ջերմուկ քաղաքի մոտ, նշեց վարչապետը: «Այս գործընթացն սկսվել է շատ երկար, 12 տարի եւ եթե բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք լիներ: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ ահռելի ծախս է կատարվել, ու դա կատարվել է դե յուրե ՀՀ կառավարության թույլտվությամբ ու համաձայնությամբ: Գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ խախտվել է»: Ստուգումներ են սկսվել, որոնք պետք է շարունակվեն: Անկախ ստուգումներից, իմ այցը արդյունավետ եմ համարում, որովհետեւ հասանք հարցի էությանը,-հայտարարեց Փաշինյանը: «Մենք բոլոր կողմերի դիրքորոշումը հասկացանք, հարցերը կքննարկվեն կառավարության ներկայացուցիչների հետ, փաստերը հաշվի առնելով կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»,- եզրափակեց նա: