A
A
Մունդիալ-2018. Անգլիան 11մ հարվածաշարում հաղթեց Կոլումբիային (տեսանյութ)
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլը: Վերջին խաղում Անգլիայի հավաքականը Մոսկվայում հանդիպեց Կոլումբիայի ազգային թիմի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Հարի Քեյնը 11մ հարվածով առաջ մղեց անգլիացիներին, իսկ 90+3 րոպեին Կոլումբիայի պաշտպան Յերի Մինան հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ ժամանակում թիմերին չհաջողվեց գոլ խփել եւ վճռել հանդիպման ելքը: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 5-ական 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին անգլիացի ֆուտբոլիստները՝ 4:3: Այդպիսով, Անգլիայի հավաքականը դարձավ քառորդ եզրափակիչ փուլի վերջին մասնակիցը, որտեղ կհանդիպի Շվեդիայի ընտրանու հետ: