A
A
Ուղիղ. Շվեդիա – Շվեյցարիա. առաջին հանդիպումը աշխարհի առաջնությունում (տեսանյութ)
Ֆուտբոլի Շվեդիայի եւ Շվեյցարիայի հավաքականներն այսօր առաջին անգամ կհանդիպեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկ Պետերբուրգում թիմերը կվիճարկեն քառորդ եզրափակիչ փուլի թվով յոթերորդ ուղեգիրը:
Խմբային փուլուն շվեդները հաղթել են Հարավային Կորեային ու Մեքսիկային, պարտվել՝ Գերմանիային: Շվեյցարիայի հավաքականն առաջին փուլում հաղթել է Սերբիային եւ ոչ-ոքի խաղացել Բրազիլիայի ու Կոստա Ռիկայի հետ:
Շվեդիա – Շվեյցարիա խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Ֆուտբոլասերները հանդիպումը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում:
