Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայում գտել են ֆուտբոլի հավաքականի պարտության մեղավորին

Սպորտ
a1caponia-1

Ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականը ամենացավալի պարտությունը կրեց աշխարհի առաջնության պատմության ընթացքում՝ Բելգիայի հետ 1/8 եզրափակիչ խաղում չկարողանալով պահպանել երկու գնդակի առավելությունը, չնայած հանդիպման ավարտին մնում էր 21 րոպե: Ծագող արեւի երկրում բավական հետաքրքիր վարկած են առաջ քաշել այդ կապակցությամբ: Պարզվում է, որ խաղի օրը տեղի ձկնավաճառ Կիսուո Աբեն մորթել եւ վաճառքի է հանել Ռաբիո անունով ութոտնուկին, որը մինչ այդ անսխալ գուշակել էր Ճապոնիայի հավաքականի բոլոր խաղերի ելքերը: Տեղի լրագրողները գործարարից հետաքրքրվել են, թե ինչու է որոշել շտապ կերպով վաճառել ութորտնուկին, որը հաջողություն էր բերում ֆուտբոլի հավաքականին: Կիսուո Աբեն ասել է, որ իրեն լավ գումար էին առաջարկել կենդանու համար, ուստի որոշել էր վաճառել այն եւ նոր ութոտնուկի դարձնել կանխագուշակ: Ավաղ, հանդիպման վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով Ճապոնիայի ընտրանին դուրս է մնացել աշխարհի առաջնությունից եւ վերջ դրել գուշակություններն: