Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Բանանցն» ուժերը կփորձի Ուզբեկստանի չեմպիոնի հետ

Սպորտ
sport-bananc-1

Երևանի «Բանանցի» ներկայումս յոթօրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Մինսկի Օլիմպիական մարզահամալիրում: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը: Հավաքի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում: Այսօր  «Բանանցը» կանցկացնի առաջին ընկերական խաղը: Մեր թիմի մրցակիցը կլինի Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվը»: Հավելենք, որ ուսումնամարզական հավաքին  մասնակցում են հետեւյալ ֆուտբոլիստները. Դարպասպահներ՝ Ստեփան Ղազարյան, Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով: Պաշտպաններ՝ Բորիսլավ Յովանովիչ, Դմիտրի Խովբոշա, Էդվարդ Կպոդո, Արթուր Ավագյան, Վահագն Այվազյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Էրիկ Ղարիբյան: Կիսապաշտպաններ՝ Օգնեն Կրասիչ, Արամ Բարեղամյան, Իգոր Ստանոեւիչ, Արամ Լոռեցյան, Սոլոմոն Ուդո, Կվասի Սիբո, Հակոբ Հակոբյան, Կարեն Մելքոնյան, Նարեկ Գրիգորյան: Հարձակվողեր՝ Վալմերսոն, Լեսթեր Պելտիեր, Էրիկ Պետրոսյան, Սանթոս: Հիշեցնենք, որ «Բանանցը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի  «Սարաեւոյի» հետ հանդիպմանը: Առաջին խաղը տեղի կունենա հունիսի 11-ին, «Բանանց» մարզադաշտում, ժամը 17:30-ին: