A
A
Մունդիալ-2018. Կոլումբիան եւ Ճապոնիան կշարունակեն չեմպիոնության համար պայքարը (տեսանյութ)
Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 1:0 հաշվով հաղթելով Սենեգալի հավաքականին: Միակ գոլը 74-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփեց Յերի Մինան: Կոլումբիայի հավաքականը 6 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը եւ մտավ փլեյ-օֆֆ: Իսկ ահա Սենեգալի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ համաքայլ ընթացող Ճապոնիայի ընտրանին չնայած 0:1 հաշվով պարտվեց Լեհաստանի ազգային թիմին, սակայն «Ազնիվ խաղի» վարկանիշով գրավեց 2-րդ տեղը եւ նույնպես իրավունք ստացավ խաղալու 1/8 եզրափակիչ փուլում: