A
A
Իրանցի 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է ազգային թիմից
Կազանի «Ռուբինի» իրանցի ֆուտբոլիստ Սերդար Ազմունը հայտարարել է, որ ավարտում է ելույթները ազգային թիմում: «Ես ստիպված եմ հրաժեշտ տալ Իրանի հավաքականին, սակայն մինչեւ կյանքիս վերջ կհպարտանամ դրա համար»: 23-ամյա ֆուտբոլիստն իր որոշումը բացատրել է հավաքականին անհարկի քննադատելու եւ իր մոր հիվանդության հետ: «Դա իմ համար շատ ցավոտ որոշում է, սակայն մորս հիվանդությունը գնալով խորանում է, իսկ անշնորհակալ մարդիկ անընդհատ քննադատում են թիմին ու իմ խաղընկերներին: Այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ մորս», - ասել է «Ռուբինի» խաղացողը: Հավելենք, որ Սերդար Ազմունը Իրանի հավաքականում հանդես է գալիս 2014 թվականից եւ արդեն անցկացրած 36 խաղերում դարձել է 24 գոլի հեղինակ: