A
A
Դիանա Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետի նոր պաշտոնակատար է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածնի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Դիանա Գասպարյանի վրա: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։