Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Գերմանիան անգամ 10 հոգով հաղթեց Շվեդիային (տեսանյութ)

Սպորտ
a1germania-win

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրում այսօր կայացավ ամենասկզբունքային հանդիպումներից մեկը:   Մեկնարկում պարտություն կրած Գերմանիայի հավաքականը Սոչիում ուժերը չափեց հաղթանակով սկսած Շվեդիայի ընտրանու հետ:   Գերմանացի ֆուտբոլիստներին այդ խաղում ձեռք էր տալիս միայն հաղթանակը, քանի որ նրանք արդեն չէին կարող շրջանցել Մեքսկային, իսկ ոչ-ոքիի դեպքում Շվեդիայի համեմատ կհայտնվեին ոչ շահեկան վիճակում:   Հանդիպումը այնքան էլ բարեհաճ չընթացավ աշխարհի գործող չեմպիոնների համար: Խաղի 32-րդ րոպեին Օլա Տոյվոնենն առաջ մղեց շվեդներին: Ճիշտ է, 48-րդ րոպեին Մարկո Ռոյսը հավասարեցրեց հաշիվը, սակայն 82-րդ րոպեին Գերանիայի հավաքականը մնաց 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտի հեռացվեց Ջերոմ Բոատենգը: Թվում էր, որ գերմանացիներն այլեւս հնարավորություն չունեն փրկելու իրավիճակը, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին նրանք ազատ հարվածի իրավուն եւ Տոնի Կրոսը ֆաբտաստիկ հարվածով խփեց երկրորդ գոլը՝ 2:1:   Գերմանիայի ընտրանին առաջին հաղթանակը տարավ առաջնությունում եւվաստակած միավորներով հավասարվեց Շվեդիային: Այդպիսով, այս խմբում փլեյ-օֆֆի ուղեգրերի հարցը կորոշվի վերջին՝ 3-րդ տուրում, որտեղ Գերմանիան կհանդիպի Հարավային Կորեայի, իսկ առաջատար Մեքսիկան՝ իրեն հետապնդող Շվեդիայի հետ: