Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Բելգիան ջախջախեց Թունիսին եւ ամրապնդվեց 1-ին տեղում (տեսանյութ)

Սպորտ
a1belgia-tunis

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության G խմբում առաջինը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Բելգիայի հավաքականը:   Այսօր Մոսկվայում կայացած 2-րդ տուրի խաղում «կարմիր սատանաները» Թունիսի ընտրանուն ոչ մի շանս չթողեցին եւ ջախջախեցին 5:2 հաշվով: Հաղթողների կազմում երկուական գոլ խփեցին Էդեն Ազարն (մեկը՝ 11մ հարվածով) ու Ռոմելու Լուկակուն, իսկ վերջին՝ 5-րդ գնդակը, հեղինակեց Միշի Բաչուայը: Թինիսցիներից աչքի ընկան Դիլան Բրոնին ու Վահբի Հազրին:   Այդպիսով, Բելգիայի ընտրանին երկրորդ հաղթանակը տարավ առաջնությունում եւ 6 միավորով ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: Թունիսի ընտրանին, հակառակը, երկրորդ պարտությունը կրեց եւ նահանջեց վերջին 4-րդ տեղ:   Այս խմբում հանդես են գալիս նաեւ Անգլիայի եւ Պանամայի հավաքականները, որոնք վաղը կհանդիպեն իրար հետ: