Մունդիալ-2018. Նիգերիան հաղթեց Իսլանդիային եւ բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Նիգերիայի հավաքականը հաղթեց Իսլանդիայի հավաքականին եւ փլեյ-օֆֆ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց: Վոլգոգրադում կայացած հանդիպումն անցավ հավասար պայքարում, սակայն եթե աֆրիկացի ֆուտբոլիստներն օգտագործեցին իրենց ընձեռած գոլային պահերը, ապա իսլանդացիները չկարողացան նույնիսկ իրացնել 11մ հարվածը: Հանդիպման 49-րդ րոպեին Ահմեդ Մուսան բացեց խաղի հաշիվը, իսկ 75-ին հենց նա կրկնապատկեց այն: 85-րդ րոպեին իսլանդացիները 11մ հարված վաստակեցին, սակայն Գիլֆի Սիգուրդսոնը այդ նշանակետից բարձր հարվածեց: Այդպիսով, Նիգերիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 3 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Փլեյ-օֆֆ մտնելու համար նիգերիացիներին հարկավոր է պարզապես չպարտվել Արգենտինայի հետ վերջին խաղում: