Երևանի հայտնի ռեստորանի տերը վախենում է, որ կկորցնի իր սեփականությունը (տեսանյութ)
«Կդժվարանամ ինչ-որ մեկի համոզել այստեղ ներդրում անել, քանի որ միգուցե դա իրենից կխլեն մի օր». «Դոլմամայի» սեփականատեր Արդեն տաս տարուց ավել է Դոլմամա ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը դատարաններում պայքարում է, որպեսզի իր ռեստորանը չքանդվի: Նախկին կառավարության որոշմամաբ հանրային գերական շահ է ճանաչվել Աբովյան, Պուշկին, Նալբանդյան փողոցների տարածքը, որի կառուցապատման իրավունքը տրվել է «Լոկալ Դևելոփմենթս Քոմփանի» ՍՊԸ ընկերությանը: Ժիրայր Ավանյանը պահանջում է վերանայել այդ որոշումը, երբ մեկի իրավունքներն ավելի մեծ են քան մյուսինը: Նա նաև բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ խնդրում է պահպանել սեփանակության իրավունքի անձեռնամխելիությունը: «Երբ մենք հարցրեցինք քաղաքապետարանին, թե ո՞նց է լինում, որ իրենց թույլ եք տալիս ունենալ գերակա շահ: Նրանք ասացին, որ այդ ընկերությունը պրոյեկտ չունի: Այսինքն կարող են վերցնել տարածք առանց պրոյեկտ ունենալու ու կոչեն դա գերակա շահ և իրավունքից զրկեն սեփականատերին: Հիմա, եթե պրն Փաշինյանը ասում է եկեք այստեղ ներդրում արեք, ես կդժվարանամ ինչ-որ մեկի համոզել, ասելով՝ արի այստեղ բիզնես բացիր, քանի որ չեմ իմանա, միգուցե ինչ-որ մեկը գա դա իրենից խլի»,- ասում է Ժիրայր Ավանյանը: Ժիրայր Ավանյանը նաեւ կոչ է անում չոչնչացնել փողոցների այդ հատվածի հին շենքերը, որոնք հայտնվել են պետական կարիքների համար օտարման գորտում։ Չորս տարի առաջ մի շարք ճարտարապետների հետ միասին Ժիրայր Ավանյանը կազմակերպել էր ցուցահանդես ՝ «Կառուցենք առանց քանդելու» խորագրով: Նախագծով առաջարկվում էր Պուշկին, Աբովյան, Նալբանդյան փողոցների միջնահատվածում տարածքը բարեկարգել՝ առանց հնությունները քանդելու, սակայն քաղաքապետարանից և կառավարություն արձագանք չի եղել: Ավելին՝ տեսանյութով: